Հայոց Մեծ եղեռն և քառօրյա պատերազմ

Posted by: | Posted on: Մայիսի 7, 2018

04.05.2018թ-ին դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում նվիրված  Մեծ եղեռնի  և քառօրյա պատերազմի անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպել էր ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա. Իսրաելյանը: Մեկ  անգամ ևս  ուսուցիչները և աշակերտները խորին հարգանքի տուրք մատուցեցին նահատակների հիշատակին: Միջոցառումն ամփոփեցին տնօրեն Ա. Մարգարյանը և Ա. Ավետյանը, կարևորելով նման միջոցառումների դերը սերունդների դաստիառակության գործում:


Հայոց Մեծ եղեռն

Posted by: | Posted on: Մայիսի 7, 2018

25.04.2018թ-ին դպրոցում տեղի ունեցավ  <<Մեծ եղեռն>>  խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր կենսաբանության ուսուցչուհի Տ. Հովսեփյանը: Մասնակցում էին 11-րդ դասարանի աշակերտները, որոնք ներկայացրին եղեռնից պատմական և փաստա-վավերագրական նյութեր: Ելույթ  ունեցան դասղեկ Տ. Հովսեփյանը, տնօրեն Ա. Մարգարյանը և դաստ. աշխ. Կազմակերպիչ Ա. Ավետյանը, արժևորելով սերունդնների և արդի ժամանակների  հայ ժողովրդի միասնությունը:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     


Մեր մեծերը

Posted by: | Posted on: Մայիսի 7, 2018

Սփյուռքի նախարարության իրականացրած <<Մեր մեծերը>> ծրագրին  ընդառաջ  դպրոցում  հայոց լեզվի ուսուցչուհի Ա. Մանկույանի նախաձեռնությամբ 6-րդ դասարանում անցկացվեց բաց դաս- միջոցառում նվիրված Հ. Թումանյանին և 7-րդ դասարանում անցկացվեց ասմունքի ժամ  նվիրված Պ.Սևակին:

Ռուսոաց լեզվի ուսուցչուհի Ն. Սահակյանի և Ա. Մանուկյանի օգնությամբ 7-րդ և 8-րդ դասարաններում լույս տեսան պատի թերթեր նվիրված հայ  մեծերին:


14 ապրիլի 2017թ.

Posted by: | Posted on: Ապրիլի 16, 2018

14 ապրիլի 2017թ.

 

 

<<Մաքուր Հայաստան>>  ծրագրին  ընդառաջ Մալիշկայի թիվ 1 միջն դպրոցում հերթական համապետական  շաբաթօրյակն էր : Մասնակցում էին բարձր և միջին դասարանների աշակերտներ, ուսուցիչներ: Այցելության եկան նաև  գյուղապետ պարոն Մ. Մովսիսյանը , գյուղապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ:

Մաքրվեց դպրոցի շրջակա տարածքը, հատուկ խնամքով՝ հուշարձանի մերձակա շրջակայքը, թարմացվեցին դասասենյակները, խնամվեցին ծաղիկները: Այս տիպի միջոցառումները ևս նպաստում են մատաղ սերնդի  հասարակական-հայրենասիրական  դաստիարակությանը:

         


«Յոթ սարից, յոթ ձորից այն կողմ» խորագրով բաց դաս-միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում

Posted by: | Posted on: Մարտի 31, 2018

Մարդկային երևակայությունը սահմաններ չունի: Եվ երբ այդ երևակայության թռիչքն իր մեջ ընդգրկում է շատերին, արդեն դառնում է ստեղծագործություն: Այդպիսի հետաքրքիր, վառ, լուսավոր, բարի ու իմաստուն մի ստեղծագործություն էր Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի (տնօրեն՝ Արմեն Մարգարյան) 4-րդ  դասարանի դասվար Մարգարիտ Կարապետյանի կողմից կազմակերպված «Յոթ սարից, յոթ ձորից այն կողմ» խորագրով բաց դաս-միջոցառումը:

Ստեղծագործություն էր, որովհետև դասի առաջին րոպեներից ներկաները հայտնվեցին իսկապես «Յոթ սարից, յոթ ձորից այն կողմ», ճանապարհորդեցին հեքիաթների զարմանահրաշ աշխարհում, հանդիպեցին ծանոթ ու սիրելի հերոսներին, նրանց հետ զրուցեցին: Եվ որպեսզի չմոլորվեին այդ աշխարհում, ձեռքներին ունեին մայրենի լեզվի քերականության մշտավառ ջահը: Ուղեկցողները հեքիաթ ուսումնասիրողների, կենսագրական տեղեկություններ հաղորդողների, բեմականացնողների, հայոց լեզուն ուսումնասիրողների կենտրոնների ներկայացուցիչներն էին:

Եվ ահա դասարանի աշակերտները նախապես բաժանվել էին 4 կենտրոնների՝ «Կերպարների պատկերասրահ», «Հայոց լեզվի», «Կենսագրական տեղեկությունների» և «Բնագիտական»: Read More …


«Ազգային ծեսերը Վայոց ձորում» խորագրով միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում/Տեսանյութեր/

Posted by: | Posted on: Մարտի 12, 2018

 

Պատրաստեց Սիրան Սարգսյանը


Բաց դաս-միջոցառում՝ նվիրված ընկերությանը և ընկերասիրությանը

Posted by: | Posted on: Մարտի 12, 2018

«Ընկերությունը կյանքի գեղեցկագույն մարգարիտն է»:

«Ոչ թե հարստությունն է ընկեր, այլ ընկերն է գանձ»:

 

 

Օրերս Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի Ալիկ Մելքոնյանի անվան 7-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ սոցիալական մանկավարժ և ռուսաց լեզվի ուսուցչուհի Ռինա Պողոսյանի կողմից կազմակերպվեց ռուսերենով բաց դաս-միջոցառում՝  նվիրված ընկերությանը և ընկերասիրությանը:

Ներկա էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սարգիս Իսրայելյանը, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ:

Բաց դաս-միջոցառման նպատակն էր ընկերասիրության և խտրական վերաբերմունքից զերծ մնալու գաղափարի ամրապնդումը: Read More …


Բաց դաս-միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանին

Posted by: | Posted on: Փետրվարի 22, 2018

«Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան,

բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»:

                               Ե.  Չարենց

 

Օրերս Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում 6-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին:

Միջոցառումը կազմակերպվել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալինա Մանուկյանի  կողմից:

Ինչպես գիտենք, փետրվարի 19-ին՝ մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր՝ Գրքի տոն:

Մեզանից շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով… Read More …


Տյառնընդառաջի տոնը Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում

Posted by: | Posted on: Փետրվարի 16, 2018

Փետրվարի 13-ին Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն կատարվեց Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում, որին ներկա էին Վայոց ձորի թեմի աշխատակիցները, Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մ. Դովլաթյանը, պետի տեղակալ Ա. Սարգսյանը, Մալիշկայի թիվ 1 միջն.  դպրոցի մանկավարժները, եկեղեցու այս տարվա խաչքավոր Ռուբեն Կարապետյանը և համայնքի բազմաթիվ բնակիչներ:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին ու բոլոր նորապսակներին տոնի կապակցությամբ,  հանդես եկավ տոնի խորհուրդը  քարոզող հայրական խոսքով:

Երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին Արժանապատիվ Տեր Հայրը, Ս. Խորանի վրայից վառելով մոմը, եկեղեցու բակում վառեց Տյառնընդառաջի  խորհրդանշական խարույկը:

Այնուհետև եկեղեցու բակում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի տնօրինության և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնին նվիրված մշակութային հանդիսություն, որը կազմակերպվեց Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի դասվար Սեդա Մելքոնյանի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրան Սարգսյանի կողմից:

Աշակերտները նախ ներկայացրին տոնի խորհուրդը և դրա հետ կապված ժողովրդական ավանդույթներ, ապա հանդես եկան ազգային երգերի ու ժողովրդական պարերի կատարմամբ՝ ներկաներին պարգևելով անմոռանալի ակնթարթներ:

Իսկ երբ կրակի բոցը ցածրացավ, դպրոցի սաները շուրջպար բռնեցին խարույկի շուրջ՝ երգելով ժողովրդական «Տերնընդեզ» երգը, ինչպես նաև ցատկելով խարույկի վրայով: Read More …


«Ազգային ծեսերը Վայոց ձորում» խորագրով միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում

Posted by: | Posted on: Փետրվարի 15, 2018

2018թ. փետրվարի 12-ին Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ «Ազգային ծեսերը Վայոց ձորում» խորագրով միջոցառում, որն սկսվեց Տերունական աղոթքով:

Միջոցառման անմիջական աջակիցն էր Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայությունը՝ ծառայության պետի տեղակալ Ա. Սարգսյանի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը  հրավիրված  էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Ա. Սարգսյանը,  մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ և այլք:

 

  • …Վայոց ձորում կան մի քանի հազարամյակների պատմություն ունեցող դամբարանադաշտեր, կիկլոպյան ամրոցներ, բերդեր, գյուղատեղիներ, վանական համալիրներ, եկեղեցիներ, խաչքարեր ու աշխարհիկ կառույցներ, որոնք ունեն մշակութային անգնահատելի արժեքներ, — սկսեցին հանդեսը վարողները
  • Սակայն հուշարձան համարվում են ոչ միայն քարեղեն ապացույցները, այլև մշակութային այնպիսի սովորույթներ, որոնք նույնպես համարվում են մեր ազգի մշակութային սեփականությունը:
  • Այդպիսին են բոլոր այն ծեսերը, որոնք մեզ են հասել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից:

Միջոցառումը բաղկացած էր 3 բաժնից. Read More …